211652_close_icon
views-count1146 դիտում article-date 10:36 02-09-2020

Արցախի զարգացման ճանապարհը ժողովրդավարության ամրապնդման ճանապարհն է․ Արցախի ոստիկանապետ

Արցախի ոստիկանապետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ․ «Սիրելի՛ Հայրենակիցներ, Արցախի Հանրապետության ոստիկանության և անձամբ իմ անունից Անկախության օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս,աշխարհասփյուռ հայ ազգին,մեր զինված ուժերին՝շարքայինից մինչև նախարար ու գերագույն գլխավոր հրամանատար,զոհված ազատամարտիկների հարազատներին,հայրենիքի պաշտպանության համար հերոս զավակներ ծնող մեր հերոս մայրերին։ Մենք շարունակում ենք առաջ գնալ մարդու ազատությունների երաշխավորման և իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ՝համոզված լինելով,որ Արցախի զարգացման ճանապարհը ժողովրդավարության ամրապնդման ճանապարհն է։ Արցախի ժողովուրդն իր անկախ ու ազատ պետականությունը կերտել է բազում հայորդիների արյան գնով՝հայ ժողովրդի պատմության մեջ թողնելով փառապանծ հաղթանակների իր էջը։ Վերստին շնորհավորելով Արցախի Հանրապետության հռչակման 29֊րդ տարեդարձի կապակցությամբ, բոլորիս մաղթում եմ խաղաղություն և բարրօրություն։ Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը»։

Նմանատիպ նյութեր