211652_close_icon
views-count1644 դիտում article-date 09:37 02-09-2020

Շի­նա­րա­րու­թյան ծա­վալ­ներն այս տա­րի կտրուկ ան­կում են ար­ձա­նագ­րել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարությունը կրճատվել է 23,4 %-ով։ Շինարարության ծավալների անկումը շարունակվել է նաև այս տարվա հուլիսին, երբ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ անկումը կազմել է 19,5 %: Ի տարբերություն մյուս ոլորտների, շինարարության ոլորտում անկման տեմպերը հուլիսին նախորդ ամսվա համեմատ փոքր-ինչ դանդաղել են: Այնուամենայնիվ, շինարարության ծավալները շարունակվում են զգալիորեն կրճատվել: Եվ սա այն պարագայում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման ընթացքում հանրությանը մեծ խոստումներ էր տալիս, թե Հայաստանին շինարարական բում է սպասվում։ Ամիսներ առաջ էլ, պատասխանելով պատգամավորներից մեկի բարձրացրած հարցին, Փաշինյանը պատասխանեց, թե կառավարությունը մտադիր է էլ ավելի մեծացնել կապիտալ շինարարության ծախսերը և այդպիսով արտակարգ դրության ընթացքում լուծել արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների խնդիրը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր