211652_close_icon
views-count2039 դիտում article-date 21:56 01-09-2020

Մեսիի հայրը մեկնեց Բարսելոնա. նախատեսվում է հանդիպում Բարտոմեույի հետ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հայրը՝ Խորխե Մեսին, որոշ ժամանակ առաջ մեկնել է Բարսելոնա: Ֆուտբոլիստի հայրը և միաժամանակ ներկայացուցիչը մասնավոր ինքնաթիռով թռչել է Ռոսարիոյից՝ Մեսիի ծննդավայրից: Սպասվում է, որ Խորխեն հանդիպելու է «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեույի հետ, որպեսզի քննարկի Լիոնելի հնարավոր հեռանալը ակումբից: Մեսին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»: Հայտնում են, որ նա մտադիր է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:

Նմանատիպ նյութեր