1401 դիտում
21:27 01-09-2020
Այս տարի լրանում է Հռոմի Օլիմպիական խաղերի 60-ամյակը
Բոլորովին վերջերս Ռուսաստանը հանդիսավորությամբ նշեց Մոսկվայում 1980թ․ անցկացված ամառային օլիմպիական խաղերի 40 ամյակը։ ՀԱՕԿ - ի պաշտոնական կայքը իր հերթին հայ ընթերցողներին ներկայացրեց մոսկովյան համաշխարհային մարզահանդեսում տարբեր ձուլվածքի 9 մեդալ նվաճած մեր երկրի ութ ներկայացուցիչներին։
Հոբելյանական է նաև Իտալիայի մարյրաքաղաք Հռոմում 1960թ․ տեղի ունեցած ամառային օլիմպիական 17 -րդ խաղերը։
Հռոմի << Ֆորո Իտալիկո >> 90 հազար տեղանոց ստադիոնում օգոստոսի 25 –ին կատարվեց խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Մեկնարկը ազդարարեց Իտալիայի այն ժամանակվա նախագահ Ջովանի Գրոնկին։ Փակման արարողությանը տեղի ունեցավ սեպտեմբերի 11 –ին։
Խաղերին մասնակցեցին 83 երկրների 5348 մարզիկ –մարզուհիներ/ 4738 տղամարդ, 610 կին /։ 17 մարզաձևերում խաղարկվեց մեդալների 150 հավաքածու։
ԽՍՀՄ հավաքականը, որը բաղկացած էր 285 ներկայացուցիչներից, երրորդ անգամ էր մասնակցում ամառային օլիմպիական խաղերին։ Խորհրդային թիմը մրցակիցներին գերազանցեց մրցանակների քանակով՝ 103 մեդալ / 43 ոսկե, 29 արծաթե և 31 բրոնզե /։ Երկրորդը ամերիկացիներն էին՝ 71 / 34 + 21 + 16 / և երրորդը՝ իտալացիները ՝ 36 / 13 + 10 +13 /։
Օլիմպիական կրակը վառելու պատիվը տրված էր իտալացի 18 –ամյա կրոսավազորդ Ջանկառլո Պերիսին։
Հռոմում սահմանվեց 74 օլիմպիական ռեկորդ, որից 27 – ում բարելավվեց համաշխարհային նվաճումը։
CBS հեռուստաընկերությունը 394 հազար դոլար վճարեց ԱՄՆ-ում խաղերը հեռարձակելու իրավունքի համար: Սա առաջին խաղերն էր, որ լիովին լուսաբանվեց հեռուստատեսությամբ։
Այդ միջոցառման ժամանակ նաև առաջին անգամ մարզիկ մահացավ դոպինգի պատճառով։ Նա դանիացի հեծանվորդ Յենսենն էր։
Լավագույն մարզիկներ ճանաչվեցին սովետական ծանրորդ Յուրի Վլասովը, ամերիկացի վազորդ Վիլմա Ռուդոլֆը և եթովպացի մարաթոնիստ Աբբե Բիկիլան։
Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը օլիմպիական խաղերից առաջ կորուստներ էր ունեցել հուլիսի 16-ին տեղի ունեցած ավիավթարի պատճառով, որի հետևանքով զոհվել էին ազգային հավաքականի մի քանի խաղացողներ: Սակայն դանիացիները որոշեցին մասնակցել մրցաշարին և նվաճեցին արծաթե մեդալներ ՝ եզրափակիչում պարտվելով Հարավսլավիայի թիմին։
Նմանատիպ նյութեր
878 դիտում
16:44 05-06-2020
Այս տարի լրանում է Մոսկվայի օլիմպիական խաղերի անցկացման 40 տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7448 դիտում
20:15 08-01-2018
Այս տարի լրանում է հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակը. պատմաբան
1543 դիտում
21:08 01-02-2022
Այս տարի լրանում է անվանի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 125-ամյակը
Այս բաժնից
859 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am
2074 դիտում
00:24 03-04-2024
Կայացել է մուայթայի Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1189 դիտում
23:43 29-03-2024
Հայ ծանրորդները վաղը կմեկնեն Թաիլանդ, որտեղ կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը