211652_close_icon
views-count1299 դիտում article-date 16:20 01-09-2020

Ճապոնիայի ԱԳ նախկին նախարար Կիսիդան մտադիր է գլխավորել Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը

Ճապոնիայի նախկին արտգործնախարար Ֆումիո Կիսիդան, որն այժմ զբաղեցնում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավարի պաշտոնը, պաշտոնապես հայտարարել է կուսակցության ղեկավարի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության վերաբերյալ: Հաղորդել է «[url=https://english.kyodonews.net/news/2020/09/8fd68f555936-urgent-suga-to-formally-declare-wed-intention-to-run-for-pm-post.html]Կիոդո[/url]» գործակալությունը: «Ցանկանում եմ իմ թեկնածությունն առաջադրել կուսակցության նախագահի ընտրություններում: Ցանկանում եմ իմ ողջ ուժերը ներդնել երկրի համար, ժողովրդի համար»,- ասել Է Կիսիդան՝ ելույթ ունենալով իր խմբակցության նիստում: Ինչպես սպասվում է, սեպտեմբերի 1-ին պաշտոնապես իր թեկնածությունը կառաջադրի նաև պաշտպանության նախկին նախարար Սիգերու Իսիբան: Հասարակական կարծիքի տարբեր հարցումների համաձայն, նա, ինչպես նաև պաշտպանության նախարարը՝ արտաքին գործերի նախկին նախարար Տարո Կոնոն, առավել մեծ ժողովրդականություն վայելող դեմքերն են հայրենակիցների շրջանում: Միևնույն ժամանակ ԼԴԿ-ի 3 ազդեցիկ խմբակցությունները, որոնցից մեկն ամենաբազմանդամն է, հայտարարել են նախարարների կաբինետի ներկայիս գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգիին՝ պաշտոնից հեռացող վարչապետ Սինձո Աբեի աջ ձեռքին, աջակցելու մասին: Ինչպես սպասվում է, նա իր առաջադրման մասին պաշտոնապես կհայտարարի սեպտեմբերի 2-ին: Վարչապետ Սինձո Աբեն օգոստոսի 28-ին պաշտոնապես հայտարարել էր առողջական վիճակի պատճառով պաշտոնից հեռանալու մասին: Նրան ախտորոշել են խոցային կոլիտ՝ հաստ աղիի լորձաթաղանթի խրոնիկական բորբոքում, որն ուղեկցվում է սաստիկ ցավերով: Այդ հիվանդությունը նրա պաշտոնաթողության պատճառն էր դարձել նաև 2007 թվականին՝ առաջին ժամկետով վարչապետ ընտրվելուց 1 տարի անց:

Նմանատիպ նյութեր