211652_close_icon
views-count1439 դիտում article-date 15:41 01-09-2020

«Եվրոնյուզը» սկսել է հեռարձակվել նաև վրացերեն լեզվով

Օգոստոսի 31-ից Վրաստանում հեռարձակվում Euronews հեռուստաալիքի վրացալեզու ծառայությունը: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.apsny.ge/2020/soc/1598931614.php?fbclid=IwAR2xTNV0KiNaoFU_ONxN7v1Oyt78FDnnJkzs_76vHn7VbA6OWgoxs1XChcM]apsny.ge[/url]-ն: Հեռուստաալիքը մասնագիտացած է առավոտյան, ցերեկային և երեկոյան լրատվական հաղորդումներ հեռարձակելու ոլորտում: Վրացական «Եվրոնյուզը» հիմնադրվել է հեռուստաալիքի և վրաց գործարար Գիորգի Ռամիշվիլիին պատկանող «Սիլկնետ» հեռահաղորդակցային ընկերության համագործակցության արդյունքում: Վրացական «Եվրոնյուզը» ղեկավարելու համար հրավիրվել է հեռուստաալիքի հունական մասնաճյուղի գլխավոր խմբագիր Վասիլիս Բիցիսը: Բացի Վրաստանից, հեռուստաալիքը վերջին մեկուկես տարվա ընթացքում մասնաճյուղեր է բացել նաև Սերբիայում և Ալբանիայում: Global Web Index-ի տվյալներով` 2020 թվականի առաջին եռամսյակում հեռուստատեսային և թվային հարթակների միջոցով հեռուստաընկերությունը տեղեկություններով է ապահովել 150 միլիոն մարդու:

Նմանատիպ նյութեր