211652_close_icon
views-count1264 դիտում article-date 13:45 01-09-2020

Արցախի նախագահն այցելել է «Հանի հաուս Արցախ» մեղրի արտադրությամբ զբաղվող ընկերություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գործող «Հանի հաուս Արցախ» մեղրի արտադրությամբ զբաղվող ընկերության գործարան և ծանոթացել աշխատանքի պայմաններին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։ Պետական աջակցությամբ ստեղծված ընկերության նպատակն է Արցախում զարգացնել մեղվապահությունը, արտադրել էկոլոգիապես մաքուր և որակական բարձր չափանիշներին համապատասխան մեղր, գտնել իրացման շուկաներ նաև արտասահմանում և մեղվապահության ծրագրում ընդգրկել հիմնականում թոշակառու սպաներին: Ընկերության պատասխանատուները նախագահին ներկայացրել են արդեն արձանագրված հաջողությունները, մասնավորապես՝ արտադրանքի համար ստացած միջազգային որակի սերտիֆիկատը, առկա պահանջարկը և առաջին 25 մեղվապահների հետ հաջողված համագործակցությունը: [img]https://st0.shamshyan.com/editor/0344465001598952883999504.jpg[/img] Երկրի ղեկավարը կարևորել է ընկերության աշխատանքը, նկատելով, որ մեղվապահությունը մեծ հեռանկարներ ունի Արցախում, և կառավարությունը առաջիկայում ճյուղի զարգացման համար նոր ծրագրեր է իրականացնելու: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ծրագրում ընդգրկվելու են ինչպես թոշակառու սպաները, այնպես էլ բոլոր ցանկացողները: Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էր ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը:

Նմանատիպ նյութեր