211652_close_icon
views-count1001 դիտում article-date 11:13 01-09-2020

Վենեսուելայի նախագահը ներում է շնորհել ավելի քան 100 ընդդիմադիր գործչի

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ավելի քան 100 ընդդիմադիր քաղաքական գործչի ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին գրում է [url=https://korrespondent.net/world/4269206-prezydent-venesuely-pomyloval-bolee-sta-oppozytsyonerov?fbclid=IwAR1Wh2X1kfPXJxPX1LEPeqXRVPD5nvrmcWK0wV2WKmCwfoIIwXTX7h0DpDs]korrespondent.net[/url] կայքը` հղում տալով Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսին: Համաներված քաղաքական գործիչների թվում են նաև ընդդիմադիր պատգամավորներ Ֆրեդի Գևարան և Հենրի Ռամոս Ալուպը, որոնց նկատմամբ թեև քննություն է տարվում, սակայն նրանք մեղավոր չեն ճանաչվել իրենց առաջադրված մեղադրանքներով: Հրամանագրի տեքստի համաձայն՝ նպատակն է «նպաստել ազգային հաշտեցմանն ու խաղաղության ձեռքբերմանը»: Ռոդրիգեսի կարծիքով` Մադուրոյի հրամանը պետք է նպաստի «խորհրդարանական ընտրություններին քաղաքական գործիչների և ընտրողների մասնակցության թվի աճին»: Համաներված քաղաքական գործիչների ցուցակում ներառված են ինչպես ընդդիմադիրներ, որոնք ձերբակալվել են, այնպես էլ մարդիկ, որոնց նկատմամբ քննություն է տարվում, սակայն նրանք ազատության մեջ են: Նրանցից ոմանք փախել են երկրից կամ թաքնվում են այլ երկրների դեսպանատներում: Ներում է շնորհվել երկրի խորհրդարանի 23 պատգամավորի: Վենեսուելական ընդդիմության առաջնորդներից մեկը` Լեոպոլդո Լոպեսը, ցուցակում չի ներառվել:

Նմանատիպ նյութեր