211652_close_icon
views-count899 դիտում article-date 09:37 01-09-2020

Ստուգումների արդյունքում որոշ ձկնաբուծարանների գործունեությունը, հնարավոր է, կդադարեցվի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարարությունը ստեղծել է նոր աշխատանքային խումբ, որը մանրամասն ուսումնասիրում է Արարատյան դաշտում գործող ինքնաշատրվանող հորերի թույլտվության օրինականությունը և այդ հորերի իրական ջրատվությունը: Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ ձկնաբուծական տնտեսություններն ապօրինի հորատումներ են իրականացրել և անխնա օգտագործել ստորգետնյա ջրային ավազանի պաշարները, որը հանգեցրել է մի խումբ անձանց հարստացման, իսկ Հայաստանը՝ էկոլոգիական աղետի: Ստուգումների արդյունքում հնարավոր է, որ որոշ ձկնաբուծարաններ, այդ թվում՝ նախկին և ներկա օլիգարխների պատկանող, դադարեցնեն իրենց գործունեությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր