211652_close_icon
views-count2179 դիտում article-date 09:25 01-09-2020

Ազգային ժողովում «թեժ» է լինելու․ աղմկահարույց նախագիծը բերվում է օրակարգ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 3-ին տեղի է ունենալու ԱԺ պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվելու է բազմաչարչար «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Նախ` նկատենք, որ այդ նախագծով առաջարկվում է սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական հաստատությունների կառավարման լիազորություններն անցնելու են Առողջապահության նախարարությանը, իսկ հրամանները կամ հանձնարարականները չկատարելն առաջացնելու է տուգանքի նշանակում՝ 300-500 հազար դրամի չափով: Հավելենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի մասնակցի հանձնաժողովում և լիագումար նիստում այդ հարցով քննարկումներին, քանի որ նա օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 18-ը լինելու է արձակուրդում և նրան փոխարինելու է Անահիտ Ավանեսյանը, որն էլ լինելու է հիմնական զեկուցողը: Հավելենք, որ օգոստոսի 4-ին նախագծերի փաթեթը փորձաքննություն է անցել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունում և արձանագրվել են խնդիրներ, բացթողումներ, որոնք պետք է լուծվեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր