211652_close_icon
views-count1431 դիտում article-date 19:34 31-08-2020

Անկախ պետությունների համագործակցության առաջին խաղերը չեղարկվեցին

Անկախ պետությունների համագործակցության առաջին խաղերը, որը նախատեսված էր անցկացնել ընթացիկ մրցաշրջանում տեղի չի ունենա։ Պատճառը կորոնավիրուսն է։ Տարեսկզբին կազմած օրացուցային պլանի համաձայն միջոցառումը պետք է կայանար Կազանում՝ օգոստոսի 20-27-ը ։ Այնուհետև այն հետաձգվեց մինչև սեպտեմբեր: Սպասվում էր 11 երկրների 14 - 23 տարեկան ավելի քան 2, 5 հազար մարզիկների մասնակցություն։ 21 մարզաձևերում պետք է խաղարկվեր 280 մեդալների հավաքածու։ Խաղերի անցկացման գաղափարը պատկանում է ՌԴ –ին։ Առաջարկն արվել է 2018թ․ սեպտեմբերի 28 –ին, Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների նիստում։

Նմանատիպ նյութեր