211652_close_icon
views-count1497 դիտում article-date 18:54 31-08-2020

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին

Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին։Այս մասին հայտնում է ԱՀ ԱԳՆ-ն։ Հանդիպմանը Արթուր Ղազարյանը ներկայացրել է «Հայ փախստականների հարթակի» գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը՝ նշելով, որ նախաձեռնության նպատակն է հանդես գալ որպես միասնական հարթակ՝ համախմբված կերպով ներկայացնելու հայ փախստականների խնդիրներն ու աջակցել տարբեր հարթակներում նրանց իրավունքների և շահերի առաջմղմանը։ Մասիս Մայիլյանը կարևորել է համակարգված ջանքերի անհրաժեշտությունը հատկապես Ադրբեջանից հայ փախստականների և Արցախի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց միջազգային պաշտպանության և միջազգային աջակցության ապահովման գործում` ընդգծելով, որ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությունը հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը։

Նմանատիպ նյութեր