211652_close_icon
views-count2151 դիտում article-date 22:38 31-08-2020

COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում գերազանցում է 25 միլիոնը

Հնդկաստանը գրանցել է կորոնավիրուսի վարակման 78,761 նոր դեպք, որը համավարակի սկզբից ի վեր 24 ժամում վարակվածների թվի առավելագույն ցուցանիշն է: Հնդկաստանն այժմ երրորդն է աշխարհում վարակվածների թվով ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5563772.html]Ամերիկայի Ձայնը:[/url] Եվրոպայի մի շարթ քաղաքներում շաբաթ օրը ցույցեր են անցկացվել կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ ձեռնարկվող գործողությունների դեմ: Բեռլինում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքել են դիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու դեմ, 300 մարդ ձերբակալվել է: Լոնդոնում ցուցարարները կորոնավիրուսային սահմանափակումները "բժշկական բռնություն" են անվանում: Փարիզում նույնպես հարյուրավոր մարդիկ բողոքել են դիմակներ կրելու դեմ: Շվեյցարիայում COVID-19-ի սահմանափակումների դեմ բողոքող մոտ հազար ցուցարարներ պահանջել են "վերադարձնել ազատությունը": ԱՄՆ-ի նախագահը շաբաթ օրն ասել է, որ կշարունակի դաշնային ֆինանսավորումը, որպեսզի Ազգային գվարդիան Լուիզիանային օգնի COVID-19-ի դեմ պայքարում և աջակցի հարավային նահանգների տնտեսության վերականգնմանը: ԱՄՆ-ում մոտ 33 նահանգ չի հետևում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի նոր հրահանգներին, ըստ որոնց՝ պարտադիր թեստավորման չպետք է ենթարկվեն այն անձինք, ովքեր շփվել են վարակակրի հետ, եթե իրենք նախանշաններ չունեն: Նրանք շարունակում են թեստավորել բոլորին, ովքեր շփում են ունեցել COVID-19-ով վարակվածի հետ՝ անտեսելով նախանշանները: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում գերազանցում է 25 միլիոնը:

Նմանատիպ նյութեր