211652_close_icon
views-count2077 դիտում article-date 14:04 31-08-2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերանվանվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի

Առողջապահական համակարգում բարեփոխումների արդյունքում, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերանվանվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի։ Այս մասին Ֆեյսբուքում [url=https://www.facebook.com/norkinfekcion/posts/2140125889465502]գրառում է կատարել[/url] Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։ «Նախկին ՀՀ ԱՆ «Նորք» ԻԿՀ և ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միավորման արդունքում գործելու է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։ Առողջապահական համակարգում կատարված և կատարվող բարեփոխումները լինելու են շարունակական ի նպաստ հանրային առողջության։ ԻՀԱԿ-ը ընդամենը երկու բուժհաստատությունների միավորում չէ։ Այն կոչված է համազգային նպատակներին, նոր և ընդգրկուն գաղափարների իրագործմանը, որոնք նոր որակ և զարգացման հարթակ են ստեղծում առողջապահական համակարգի համար։ Առողջ եղեք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հարգելի քաղաքացիներ` սիրով հայտնում ենք, որ առողջապահական համակարգում բարեփոխումների արդյունքում, «Նորք» ինֆեկցիոն...

Posted by NCID / Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն on 2020 թ. օգոստոսի 31, երկուշաբթի

Նմանատիպ նյութեր