211652_close_icon
views-count1319 դիտում article-date 14:29 31-08-2020

Արցախի նախագահը պարգևատրել է Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի նախագծի հեղինակներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ, ընդունել է շինարարության ոլորտի մի խումբ գիտնականների և պատասխանատուների։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Նախագահը կարևորել է նրանց ունեցած նշանակալի ավանդը 2008-2012 թվականներին Ստեփանակերտի մշտական և բնականոն ջրամատակարարման համակարգի նախագծի մշակման ու դրա իրականացման գործում և Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար հանձնել պետական բարձր պարգևներ։ Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը, գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Նմանատիպ նյութեր