211652_close_icon
views-count1095 դիտում article-date 12:46 31-08-2020

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին` Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա առթիվ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Ուղերձում ասված է. «Հարգելի Սոորոնբայ Շարիպի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ղրղզստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Անկախության տարիներին բարեկամ Ղրղզստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության և միջազգային հեղինակության ամրապնդման գործում: Համոզված եմ, որ մենք փոխադարձ ջանքերով այսուհետ ևս կշարունակենք զարգացնել մեր երկրների միջև համագործակցությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակում: Հարգելի Սոորոնբայ Շարիպի, օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարգավաճում»։

Նմանատիպ նյութեր