211652_close_icon
views-count1186 դիտում article-date 11:58 31-08-2020

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել․ բուժում է ստանում 23 մարդ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Գրում է Տեղեկատվական շտաբը։ Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 287 մարդու մոտ, որից 262-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 175 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 10314 փորձանմուշի հետազոտություն:

Նմանատիպ նյութեր