211652_close_icon
views-count2037 դիտում article-date 19:20 30-08-2020

Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը այցելել են Կաշենի հանքագործական գործարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետի հետ այցելել է «Բեյզ մեթալս» ընկերության Կաշենի հանքագործական գործարան: Այս մասին նա հայտնում է իր ֆեյսբուքյան էջում: «Հարգելի ՛ հայրենակիցներ ՀՀ վարչապետի հետ այցելել ենք մեր Հանրապետության ամենախոշոր՝ «Բեյզ մեթալս» ընկերության Կաշենի հանքագործական գործարան: Ընկերության պատասխանատուները ներկայացրել են նորարարական լուծումներով իրականացվող ծրագրերը, որոնք համանման գործունեությամբ զբաղվող հայրենական շատ ընկերությունների համար հաջող օրինակ կարող են հանդիսանալ»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր