6928 դիտում
18:20 30-08-2020
Արագած լեռ տանող ճանապարհին 4 քաղաքացի չեն կարողանում ինքնուրույն իջնել
Օգոստոսի 30-ին, ժամը 09:44-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ գյուղի ջրվեժից Արագած լեռ տանող ճանապարհին 4 քաղաքացի ճանապարհի դժվարամատչելիության պատճառով չեն կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացիներ Հրանտ Վ․-ին (ծնված 1991 թ.), Մերի Ն․-ին (ծնված 1984 թ.), Աղասի Ք․-ին (ծնված 1984 թ.) և Եղիշե Ք․-ին (ծնված 1978 թ.) իջեցրել են անվտանգ տարածք։
Նմանատիպ նյութեր
2047 դիտում
11:10 28-08-2016
Լալվար սարի գագաթին 6 արշավորդներ վնասվածքներ են ստացել և չեն կարողացել ինքնուրույն իջնել
Այս բաժնից
1027 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
673 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
493 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը