211652_close_icon
views-count2137 դիտում article-date 23:23 30-08-2020

Ֆրանսիայի Զինված ուժերի փոխգնդապետին կալանավորել են Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով

Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն է սկսել երկրի Զինված ուժերի փոխգնդապետի հանդեպ, որին կասկածում են ռուսական հատուկ ծառայություններին հույժ կարևոր տեղեկություններ փոխանցելու մեջ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԶՈւ նախարար Ֆլորանս Պարլին: «Ես կարող եմ հաստատել, որ դատական իշխանությունները հետաքննություն են անցկացնում բարձրաստիճանի սպայի նկատմամբ, որը մեղադրվում է երկրի անվտանգությունը սպառնալիքի տակ դնելու մեջ», հայտնել է նախարարը: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով, կասկածյալը ֆրանսիացի փոխգնդապետ է, որը ծառայությունն անցկացնում էր Իտալիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայում: Փոխգնդապետը ձերբակալվել է Ֆրանսիայի Ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից, երբ արձակուրդից հետո պատրաստվում էր վերադառնալ Իտալիա: Այժմ նա Փարիզում կալանքի տակ է:

Նմանատիպ նյութեր