Վահագն Վարագյան. Մենք երբեք չենք հրաժարվի Սևանի հետ կապված պահանջներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության անդամներն այսօր` օգոստոսի 30-ին, էկոերթ են կազմակերպել Սևանա լճի ափամերձ շրջանում` գույքագրելով լճի ափերում մաքրման ենթակա հատվածները: Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնեց «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության նախագահ Վահագն Վարագյանը:
«Ես բազմիցս նշել եմ, որ մենք երբեք չենք հրաժարվի Սևանի հետ կապված պահանջներից, և այսօր կպպտվենք Սևանի ափի տարբեր հատվածներում և կգույքագրենք մաքրման ենթակա հատվածները: Վերջին մեկ ամսվա ընթացքում կարծես թե աշխատանքի իմիտացիա է ստեղծվում, բայց աշխատանքը պետք է լինի ոչ թե Սևանի ավազանից 1-2 տնակ ապամոնտաժելով և դա ամբողջ օրը մամուլով պտտելով, այլ այս հատվածները մաքրելով: Մենք հիմա կանգնած ենք այն կրիտիկական կետին, որտեղ Սևանի փրկության համար պետք է շտապ և հետևողական աշխատանքներ կատարեն:
Իմ համար զարմանալի է նախարար և վարչապետի խոսել և գործ չանելը, քանի որ Սևանում պետք է հրատապության կարգով այս ափամերձ հատվածները մաքրվեին»,-ասաց նա: