211652_close_icon
views-count5191 դիտում article-date 23:08 30-08-2020

Լա Լիգան հայտարարել է, որ Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ գործում է և չեղարկման ենթական չէ

Լա Լիգան պարզաբանել է Լիոնել Մեսսիի ու «Բարսելոնայի» միջև պայմանագրի վիճահարույց կետերը, հայտնում է [url=https://armsport.am/2020/08/30/%d5%ac%d5%a1-%d5%ac%d5%ab%d5%a3%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%bf%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b8%d6%80-%d5%b4%d5%a5%d5%bd%d5%bd%d5%ab%d5%b6-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a7-%d5%b0/]Armsport.am[/url]-ը: Վերջին օրերին ԶԼՄ-ները հակասական տեղեկություններ էին հրապարակել հարձակվողի ապագայի վերաբերյալ, բայց բոլորը միահամուռ նշում էին` արգենտինացին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»: Կոնֆլիկտի պատճառը պայմանագրի կետերից մեկում է, ըստ որի՝ Մեսսիին թույլատրվում է միակողմանիորեն խզել պայմանագիրը մրցաշրջանների ավարտին: «Բարսելոնան», սակայն, պնդում է, որ այս տարբերակի ժամկետը սպառվել է, ուստի ցանկացած ակումբ, ով ցանկանում է ձեռք բերել Մեսսիին, պետք է նրա համար վճարի 700 միլիոն եվրո (ըստ պայմանագրի): Լա Լիգան, պաշտոնական կայքում հրապարակված հայատարարության մեջ, շեշտել է, որ ֆուտբոլիստի պայմանագիրը շարունակում է գործել: Այսպիսով, արգենտինացի ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Բարսելոնայից» միայն 700 միլիոն եվրո վճարելու դեպքում, կամ էլ՝ տրանսֆերի շուրջ բանակցություններ վարելու ակումբի ցանկության դեպքում: Մեսսին իրավունք չունի խզել պայմանագիրը առանց ակումբի թույլտվության: Նշենք, որ այսօր «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի ներկայացել մարզումներին նախորդող բուժզննմանը: Այս մասին Twitter-ում ու մամուլի այլ ներկայացուցիչների միջոցով հայտնել է լրագրող Մարսելո Բեխլերը: Ավելի վաղ արգենտինացին հայտնել էր ակումբի ղեկավարությանը, որ չի հանձնի նաև Covid 19-ի թեստը

Նմանատիպ նյութեր