211652_close_icon
views-count1774 դիտում article-date 13:34 30-08-2020

Դաշանց աղջիկը. Սպարտակ Ղարաբաղցյան

[b]ԴԱՇԱՆՑ ԱՂՋԻԿԸ[/b] Փոքր հորեղբորս սիրտը Դաշանց Արշակի աղջկան էր կպել; Հորեղբայրս թիկնեղ, բոյով, կապուտաչ, Դաշանց աղջիկը՝ շեկ, բարալիկ, հորեղբորս գոտկատեղից մի քիչ բարձր էր, բայց դե սերը ոչ բոյ, ոչ բուս, ոչ էլ աչքերի կապույտ ու սև է հարցնում, կպնում ու պոկ չի գալիս; Սաթենիկ տատս համաձայն չէր. ,,-Բոյը կարճ է,- ասել էր,,; -,,-Թող այիբը բոյն ըլի, բոյն ի՞նչ դես անիլ. քըզ հետի գիլա՞ս դի քաղիլ,- հակադարձել էր Սաթենիկի քույրը՝ Վարսենիկն ու ավելացրել, ,,-Մի հըլա տես Դաշանց Արշակը համաձայն ա՞..,, ,,-Պահ-պահ, իմ տըղ իցը լավին դի՞ տալ,- վիրավորվել էր Սաթենիկը; ,,-Գիդվալ չի քիրա ջան, Դաշանց Արշակը՝ Դաշանց Ավետը չի է՜...,, Դաշանց Ավետը մորական կողմից իմ պապն էր՝ խաթրաշատ, բարի՜, միամի՜տ մարդ; Ամբողջ կյանքում ոտքը գյուղից ու մեր սարերից այն կողմ չէր դրել, մի անգամ էր միայն քաղաք եկել՝ բեռ ու բարիքով, որդիներին ու մորս տեսության; Երկու օր էր ընդամենը մնացել, հետո Հակոբ քեռուս խնդրել, որ իրեն շուտ գյուղ ճանապարհի; ,,-Այ հե՜ր, ի՞նչ կա գեղերըմը, մի քանի օր մնա՜, դինջացի՜..,, Ավետ պապիս շտապելու, օր առաջ գյուղ հասնելու պատճառը հաստատ այս պատմությունն է եղել. Քաղաքը քնից ուշ էր արթնանում; Հակոբի տունը ԿԻՆՈ ՀԱՅՐԵՆԻՔԻ դիմացի մայթին էր ու վաղ առավոտյան գիծ դուրս եկած տրամվայների ձայնից ու զանգերից արդեն արթնացած պապս որոշում է մեն-մենակ դուրս գալ ու պտտել քաղաքում; Նստում է առաջին իսկ տրամվայն ու մտածում՝ ուր էլ գնա, մեկ է ԿԻՆՈ ՀԱՅՐԵՆԻՔ է վեադառնալու, դիմացին էլ որդու՝ Հակոբի տունն է... ,,Կորչիլ չեմ..,, Փոքր էր էն օրերի Երևանը, բայց Ավետ պապիս համար մե՜ծ, շատ մե՜ծ էր թվացել սարերի, կուսական անտառների փեշերին ծվարած իր ԳՅՈՒՂԻ համեմատ; Տրամվայի վագոնում նստած ուղևորները այդպես էլ չէին նկատի հերթական սովորական ուղևորին՝ Ավետ պապիս, եթե նա իր միամիտ, բարի , գեղջկական զրնգուն ձայնով չասեր. ;;-ՊԱ ՐԻ ԼԻ՜Ս Ա ԺԸՂՈՎՈՒՐԴ..,, Քաղքցիք զարմացած թեքվ ել են անսովոր ուղևորի կողմը՝ մեկը ժպտալով, մեկը ծիծաղելով, մեկն էլ արհամարհանքով նետել՝ ,,Է՜ս ով էր...,,; ; Ավետ պապիս ,, ԲԱՐԻ ԼՈՒՅՍԸ,, առնող չի եղել, Ավետ պապիս ,, ԲԱՐԻ ԼՈՒՅՍԸ,, անպատասխան մնացել էր օդում կախված ու հաջորդ կանգառում նեղված, խռոված երեխայի պես իջել էր ու շվարել.,,Բա մըհի ի՞նչ դեմ անիլ, Հակոբի տուն վե՞նց դեմ քյնալ... ԿԻՆՈ ՀԱՅՐԵՆԻՔԸ վերև թե՞ ներքև մնաց...,, Հանկարծ լսել է իրեն կանչող հարազատ մի ձայն. ,,-Ավե՜տ ամի, հե՜յ Ավե՜տ ամի...,, Այդպես զիլ ու զրնգուն ձայնով մեկ էլ գյուղերում, սարերում են միմիանց կանչում,,, Մի պահ թվացել էր, թե խաբկանք է, բայց երբ ձայնը գնալով ավելի էր մոտեցել, շրջվել էր՝,,-Ավե՜տ ամի..,, կանչողը Դաշանց Արշակի աղջիկն էր ՝ Ամալիան; Ուրախությունից, որ օտարության մեջ թանկ ու հարազատ, դեռ քաղաքի աղմուկ-ժխորի մեջ չկորած, չխեղդված , չմարած մաքրամաքուր սարերի ձայնն էր գտել, Ավետ պապս բացականչել էր. ,,-Ամալի՜կ... Ամալի՜կ.. էս ի՞նչ ես անըմ էս ղոլերին աղջիկ ջան..,, -,,-Դասի եմ քյընըմ Ավետ ամի , բա տու ի՞նչ ես անըմ էս ղոլերին...,, ,,-Շշկիլ եմ ընգել աղջիկ ջան, Ակոբի տունը կորցրել..,, Ամալիան պապիս թևանցուկ է արել, դիմացի մայթն հասցրել ու բացատրել. ,,-Տրամվայը կնստես ու տոմսավաճառին կասես , քեզ ԿԻՆՈ ՀԱՅՐԵՆԻՔԻ կանգառըմը վետընի..,, ,,-Չէ՝, տրամվայը պետքը չի, վետնիեր կյքընամ..,,- ասել էր Ավետ Պապս ու տրամվայից նեղված, քայլելով հաս ել Հակոբի տուն... Էս էր հաստատ Ավետ պապիս քաղաքից ժամ առաջ փախչելու պատճառն ու որոշել էր,որ էս կողմերը , ուր ԲԱՐևԸ օդում կախվում ու անպատասխան է մնում, էլ ոտ չկոխի... ...Դաշանց Արշակը գյուղում խանութ ուներ, նրա մի ոտքը Ղազախ էր, մի ոտքը՝ Թիֆլիս; Թել ու ասեղից բռնած նրա խանութում ամեն ինչ կար; Պատահում էր ամգամ, որ Ղազախի թուրքը հատուկ գալիս էր նրա խանութից չայի բաժակներ առնելու համար... Դաշանց Արշակի համբավը դուրս էր եկել գյուղի սահմաններից, հասել Ղազախ ու Թիֆլիս.. Կարդացած, խիստ գրագետ մարդու տպավորություն էր թողնում; Մի անգամ նրան հարցրել են. -,,-Արշակ ամի, էդքան Թիֆլիս ես քյընըմ, վրացերեն սըվրեցի՞ր...,, ,,-Վրացերենը ի՞նչ եմ անըմ, Թիֆլիսի կեսը հայերեն ա խոսըմ, կեսը՝ թուրքերեն... Մին ու միջ էլ ռըսերեն,,,,, Փոքր աղջկան՝ Ամալիային Դաշանց Արշակը ուղարկել էր Երևան հաշվապահական տեխնիկումում ուսանելու, հենց էստեղ էլ փոքր հորեղբորս էր հանդիպել... Մեր կողմերում, որքան էլ աղջիկը համաձայն լիներ, վերջին՝ բախտորոշ խոսքը ծնողներինն էր; Դաշանց Արշակը հեշտ ու հանգիստ համաձայնություն տվողներից չէր, բայց դե ի՞նչ իմանաս՝ մի բան, եթե Ե ՐԿՆՔՈՒՄ է որոշվում, որքան էլ ՆԵՐՔևՈՒՄ ծանրացնեն, իզուր է... Այդպես էլ շատերի համար հանելուկ մնաց, թե ի՞նչն էր Դաշանց Արշակի դյուրին համաձայնության պատճառը ու Ամալիան՝ Ամալիկը, որ հորեղբորս գոտկատեղից մի քիչ էր բարձր, մեր ցեղին հարս եկավ... Կենսուրախ, քաղցր լեզու ուներ Ամալիկը. ,,-Բոյը կարճ ա, համա լ եզուն քաղցր ա՝ բոյիցն էրգան..,, Ասել էր Սաթենիկը; Շուտ-շուտ էի հորեղբորս տուն գնում; Այդ օրը կենսուրախ, քաղցրալեզու Ամալիկին տխուր, աչքերը արցունքից կարմրած տեսա; Սաթենիկ տատս էլ էր մռայլ... Ես էլ տխրեցի, շփոթված չորս կողմս նայեցի ու ինքնաբերաբար հարցրի. ,,-Ու՞ր ա ամին..,, ,,-Ի՞նչ գիդամ, ջըհանդամ ըլի ամիդ..,,-բարկացած շպրտեց տատս; Կռահեցի, որ հորեղբայրս էր նեղացրել Ամալիկին; Ինչ-որ տեղ ես էլ մեղքի զգզցում ունեցա հորեղբորս պատճառով...Ախր ՄԵՐ ՑԵՂԸ ԿՆԱՄԵԾԱՐԻ ՀԱՄԲԱՎ ՈՒՆԵՐ/ ունի/; Երբ դուրս էի գալիս , լսեցի Ամալիկի զղջումի նմանվող խոսքերը. ,,ԿՈՒՌՍ ԿՈՏՐԵՐ, ԿՅՐԻԼ ՉԷԻ ,,; Այս բառերը գամվեցին իմ մանկական հիշողության մեջ... ...Խոր աշուն էր; Գյուղի հատ ու կենտ տներից էր ծուխ բարձրանում; Գյուղն էլ առաջվանը չէր; Հորեղբորս հիշատակը պահող ԱՄԱԼԻԿԻ հետ տաք վառարանի կողքին նստած զրից ենք անում; Արդեն ճերմակած ու ավելի փոքրացած Ամալիկը որքան էլ կենսուրախ է փորձում ձևանալ, մեկ է, միայնության թախիծն ու վիշտը քամել են նրան... Հիշեցրի տասնամեակներ առաջ ասած նրա խոսքերը՝,,-ԿՈՒՌՍ ԿՈՏՐԵՐ, ԿՅՐԻԼ ՉԷԻ,,; Ժպտաց, զարմացավ, որ հիշում եմ; ,,-Է՜, էրնեկ էն օրը...,, երանությամբ հիշեց Ամալիկն ու պատմեց եղելությունը.,,- Ի Մ հեր Արշակը համաձայն չէր հըրողբորդ; Սարթ մարդ էր իմ հեր Արշակը, քու Ավետ պապի հակապատկերը; Մի օր քու հերը՝ իմ տագր ՍԵՐԳ ՈՆ, ասեց.,,-Ամալիկ, Արշակ ամնին մի նամակ կյրի, խանութիցը ինձ նիսյա ապրանք տա... ,, -ու ինքն էլ թելադրեց, ես էլ կյրեցի.,, ԲԱՐև ՀԱՅՐԻԿ, ՍԵՐԳՈՆ ԻՆՉ ԿՈՒԶԻ՝ ԿՏԱՍ, ԻՆՉ ԱՍԻ՝ ,,ՉԷ,, ՉԱՍԵՍ; ԿԱՐՈՏՆԵՐՈՎ՝ ԱՄԱԼԻԱ,,; ,,-Էս էր...,,- հետո ծիծաղելով շարունակեց,- Նիսյա ապրանքն էլ ես էի... Լռեցինք... Վառարանի կաս-կարմիր այտերին ձմեռնամուտի կարճ օրն արդեն հալվել մթնել էր... Ամալիկը հեռու՜ հեռվում մնացած հուշերի կարոտով ասաց. ,,- ԷՐՆԵԿ ԷՆ ՕՐԸ... ՎԵՐ ԿՅՐԵՑԻ..,, 30. 08. 2020թ.է
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ԴԱՇԱՆՑ ԱՂՋԻԿԸ Փոքր հորեղբորս սիրտը Դաշանց Արշակի աղջկան էր կպել; Հորեղբայրս թիկնեղ, բոյով, կապուտաչ, ...

Опубликовано Spartak Gharabaghtsyan Воскресенье, 30 августа 2020 г.

Նմանատիպ նյութեր