211652_close_icon
views-count10427 դիտում article-date 15:31 30-08-2020

Լուկաշենկոն սպառնում է փակել դեպի Եվրոպա տանող Բելառուսի տարանցիկ ուղիները. Ամերիկայի Ձայն

Բելառուսի նախագահը սպառնում է արգելափակել իր երկրի տարածքով դեպի Եվրոպա գնացող տարանցիկ ուղիները, եթե այդ երկրների կողմից ուժի մեջ մտցվեն պատժամիջոցներ, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5563204.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Գործարաններից մեկում արտասանած ելույթի ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, թե ինքը կարգելափակի դեպի Ռուսաստան ապրաքներ արտահանող հարեւան եվրոպական երկրներին եւ այլ ուղի կընտրի Եվրամիության անդամ Լիտվայի տարանցիկ տարածքի փոխարեն` Բելառուսի ապրանքներն արտահանելու համար: ‘’Եթե լեհերն ու լիտվացիները, որոնք դեպի Ռուսաստան ու Չինաստան են օդանավով թռչել մեր երկրի օդային տարածքով, ապա այսուհետ ստիպված կլինեն թռչեն Բալթիկ կամ Սեւ ծովերի վրայով: Նրանք պարզապես կերազեն պատժամիջոցների տակ հայտնված ապրանքներ ձեռքբերելու մասին’’, ասել է Լուկաշենկոն: Նա հայտարարել է նաեւ, թե հրամայել է երկրի բանակը բերել պատրաստ, մարտական վիճակի եւ որ ինքը համաձայնություն է կայացրել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ Արեւմուտքի կողմից որեւէ հարձակում կասեցնելու համար երկու երկների ուժերը միասնաբար կիրկառեու մասին: Լիտվան, Լեհաստանն ու Լատվիան կոչ են արել Եվրոպական միությանը դիմել խիստ գործողությունների ընդդեմ Բելառուսի, որտեղ օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերը չեն դադարում: Մարդիկ պահանջում են երկիրը 26 տարի կառավարած Լուկաշենկոյի հրաժարականը եւ նոր ընտրությունների անցկացում: Լուկաշենկոն պնդում է, որ ցույցերը խրախուսվում ու հրահրվում են Արեւմուտքից, եւ ՆԱՏՕ-ին մեղադրում է դեպի Բելառուսի սահմանն իր զորքերը մոտեցնելու մեջ: ՆԱՏՕ-ն հերքում է Բելառուսի սահմանի մոտ իր զորքերի կուտակման մասին Լուկաշենկոյի մեղադրանքը:

Նմանատիպ նյութեր