211652_close_icon
views-count1888 դիտում article-date 10:40 30-08-2020

Այսօր Բակո Սահակյանի ծննդյան օրն է

Այսօր՝ օգոստոսի 30-ին, Բակո Սահակյանի ծննդյան օրն է, մարդ, ով իր ամբողջ կենսագրությամբ կապված է եղել երկրի պաշտպանության, անվտանգության և զարգացման նվիրական գործին։ Բակո Սահակյանը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: 1977թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1978-80թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1981թ. ընդունվել է աշխատանքի Ստեփանակերտի թիվ 9 արտադրական մեքենայացված կոմբինատում` որպես փականագործ-մեխանիկ: Մեկ տարի անց տեղափոխվել է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ` որպես քարջարդ բանվոր: 1983-1987թթ. աշխատել է հնությունների վերականգնման գիտական վարչության Ստեփանակերտի մասնաճյուղում` որպես վարպետ-ռեստավրատոր: 1987-1990թթ. աշխատել է մատակարարման մարզային վարչությունում` որպես մատակարար: 1988 թվականից արցախյան շարժման առաջամարտիկներից է: 1990 թ. ընդգրկվել է ինքնապաշտպանական ուժերում: 1992-1993թթ. – ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի պետի` թիկունքի գծով տեղակալ: 1993-1995թթ. – ԼՂՀ ՊԲ թիկունքի շտաբի պետ: 1995-1996թթ. – ԼՂՀ ՊԲ հրամանատարի` արտաքին կապերի գծով տեղակալ: 1996-1997թթ. – ԼՂՀ ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալ: 1997-1999թթ. – Հայաստանի Հանրապետության ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի օգնական: 1999-2001թթ. – ԼՂՀ ներքին գործերի նախարար: 2001 թվականից – ԼՂՀ ազգային անվտանգության պետվարչության պետ, ազգային անվտանության ծառայության տնօրեն: Պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի եւ «Տիգրան Մեծ» շքանշաններով, ՀՀ «Սպարապետ Վազգեն Սարգսյան», ՀՀ «Հայրենիքի մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով, Ռուսաստանի Դաշնության «Պետրոս Մեծ» 1-ին աստիճանի շքանշանով ինչպես նաեւ բազմաթիվ այլ մեդալներով: Հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության, պաշտպանության եւ օրինապահպանության հարցերով ակադեմիայի իսկական անդամ: Ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Նմանատիպ նյութեր