211652_close_icon
views-count17786 դիտում article-date 10:02 30-08-2020

«Այդ անձը Լիսկան է». Գորիսի քաղաքապետը փակագծեր է բացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://news.am/arm/news/599438.html?fbclid=IwAR0L6uaxqy8Og4p1uGzrz2PxetBUAUg_1HrLPCw8dkF9KqEIoN_5aX-SmP4]News.am[/url]-ը գրում է. Այս ամեն ինչը կազմակերպվում է մի մարդու կողմից, ով տարիներ առաջ էլ նույն կերպ գործել է եւ տարբերությունը նա է, որ ես այն ժամանակ համանքի ղեկավար չեմ եղել: Այս մասին ֆեսյբուքյան լայվով ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը` անդրադառնալով իր անձի շուրջ վերջերս տարածվող տարբեր խոսակցություներին եւ մասնավորապես քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին: «Այդ անձը Լիսկան է, ով տարիներ շարունակ այդպիսի գործելաոճ է որդեգրել կոնկրետ իմ եւ իմ շրջապատի, մտերիմների համար: Մենք միշտ պայքարել ենք Լիսկայի այդպես կոչված ամբոխի դեմ, մենք միշտ ցանկացել ենք, որ լինի արդարություն եւ փառք Աստծո այդ արդարությունը 2018թ.-ից կա արդեն Գորիսում եւ չկան նրանց այդ բորենիները, այդ ինտրիգիստները, որոնք հաճախակի բանսարկություներով էին զբաղվում, բայց այսօր էլ դեռ շարունակում են տարբեր կերպով այդ ամեն ինչը կազմակերպել եւ հակառակ ռակուրսից ներկայացնել այդ ամենը»,-ասաց նա: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/599438.html?fbclid=IwAR0L6uaxqy8Og4p1uGzrz2PxetBUAUg_1HrLPCw8dkF9KqEIoN_5aX-SmP4]այստեղ[/url] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/29/1163400/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 28-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել Գորիս քաղաքի բնակչուհի, 61-ամյա Կարինե Ղ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գորիս քաղաքում քաղաքապետ Առուշ Առուշանյանը ծեծի է ենթարկել իր որդուն՝ 32-ամյա Արթուր Գյուրջյանին, ում պատճառվել է մարմնական վնասվածք: Կարինե Ղ.-ն ոստիկաններին հայտնել էր, որ քաղաքապետի կողմից ծեծի պատճառը եղել է Գորիս քաղաքի Մարքսի փողոցում ավտոմեքենան վարելու շուրջ ծագած վիճաբանությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր