211652_close_icon
views-count2241 դիտում article-date 21:53 29-08-2020

Անի Սամսոնյան. Բացի այն, որ պարետի որոշումը շատ անտրամաբանական է, այլև շատ խտրական է

Սա պարետի միակ անտրամաբանական մոտեցումը չէ, բացի այն, որ անտրամաբանական է, նաև շատ խտրական է, որովհետև միջոցառումներ կազմակերպում և ելույթներ ունենում են ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաները, այլ նաև շատ այլ մարդիկ. [url=https://www.tert.am/am/news/2020/08/29/samsonyan/3382509?fbclid=IwAR3SbAmtzzE7cVl8GAxCqyKZ71k0azR0D0vzSXreTHmxYaM0599IPf6dfuY]Tert.am[/url]-ի հետ զրույցում նշեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը՝ մեկնաբանելով երեկ պարետի ընդունած որոշումը, որով դիմակ դնելն այլևս պարտադիր չէ ՀՀ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, ԱԺ-ի նախագահի, ՍԴ և ԲԴԽ նախագահների գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ: «Եթե դիտարկում ենք այն համատեքստում, որ միջոցառում կազմակերպելիս և ելույթ ունենալիս դիմակ չդնելը կարող է լինել անվտանգ, ուրեմն դա պետք է տարածվի բոլոր այն մարդկանց վրա, որոնք միջոցառման են մասնակցում և ելույթ են ունենում: Առհասարակ, որոշումները ընդունվում են ոչ թե ընդհանուր պատկերը վերլուծելով, այլ որ իրավիճակում անհրաժեշտ է դիմակ չդնել, ուրեմն պետք է որոշում ընդունել, որը կտարածվի սահմանափակ թվով մարդկանց վրա, և կլուծվի մեր իրավիճակային խնդիրը՝ օրինակ` ԱԺ նախագահը ելույթ ունենալիս դիմակ չի դնի», -ասաց պատգամավորը: Անի Սամսոնյանը նշում է, որ նույն խնդիրն առաջացավ, երբ արգելվում էր հեռուստառադիոտաղավարներ առանց դիմակի ներկայանալը, և անհասկանալի էր, թե որն էր տրամաբանությունը, որ մեկ հոգով լուրեր վարող հաղորդավարը տաղավարում պետք է լինի դիմակով.

Նմանատիպ նյութեր