211652_close_icon
views-count1981 դիտում article-date 16:07 29-08-2020

Ռազմական ավիացիոն համալսարանում անցկացվել է երդման արարողություն

Օգոստոսի 29-ին ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում տեղի է ունեցել կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը: Համալսարանի մարտական դրոշի ներքո առաջին կուրսի կուրսանտները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անթերի կատարել ծառայողական պարտականությունները ու սովորել բարձր առաջադիմությամբ:Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը շնորհավորել է կուրսանտներին ավիացիոն համալսարան ընդունվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ ուսումնառություն և համոզմունք հայտնել, որ նրանք կդառնան բանիմաց, գրագետ ու պատվով իրենց խնդիրը կատարող սպաներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր