211652_close_icon
views-count1782 դիտում article-date 15:12 29-08-2020

Հունգարիան կրկին փակում է սահմաններն օտարերկրացիների առաջ` Covid-19-ի պատճառով

Հունգարիան սեպտեմբերի 1-ից կրկին փակում է սահմանները օտարերկրացիների առաջ` կորոնավիրուսի աճող դեպքերի պատճառով: Գրում են հունգարական լրատվամիջոցները։ Արտերկրից հայրենիք վերադարձող հունգարացիներին էլ կարող են կարանտինից դուրս գալ միայն կրկնակի բացասական թեստից հետո: Վարչապետ Վիկտոր Օրբանի խոսքով, սահմանափակումները ուժի մեջ կմնան առնվազն 1 ամիս: Մի քանի շաբաթ է` Եվրոպական երկրներում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճ է գրանցվում` ստիպելով իշխանություններին խստացնել միջոցառումները: Ֆրանսիայի իշխանությունների որոշմամբ, Փարիզում և շրջակա արվարձաններում այսուհետ պարտադիր է դիմակ կրել հանրային վայրերում: Երեկ երկրում վարակի ավելի քան 7 հազար նոր դեպք է գրանցվել` մոտավորապես այնքան, որքան համաճարակի պիկին` մարտի 31-ին:

Նմանատիպ նյութեր