211652_close_icon
views-count2956 դիտում article-date 14:32 29-08-2020

Բելառուսում Ռուսաստանի միջամտությունը ողջունելի չէ․ Մակրոն

Ֆրանսիան զգուշացնում է` եթե Ռուսաստանը միջամտի բելառուսական ճգնաժամին, դա կդառնա հնարավոր սցենարներից վատթարագույնը: Գրում է [url=https://www.reuters.com/article/uk-france-macron-belarus-idUKKBN25O2I7]Reurters[/url]-ը։ Ըստ նախագահ Էմանյուել Մակրոնի, ինքն այդ մասին ասել է նաև նախագահ Պուտինին` ընդգծելով, որ Եվրամիությունը դեմ է ցանկացած, այդ թվում` ոստիկանական ուժերի միջամտությանը: Նախօրեին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով ոստիկանական ուժեր է կազմավորել, որը գործի կդրվի Բելառուսում, երբ «իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից»: Լուկաշենկոյի իշխանավարման դեմ բողոքի ցույցերը 3-րդ շաբաթն է չեն դադարում։ Երեկ Լուկաշենկոն հայտարարել է, թե ինքն ու Պուտինը համաձայնել են միավորել ռուս-բելառուսական զորքերը` արևմտյան հնարավոր վտանգների դեպքում: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է` ո՛չ ինքը, ո՛չ Գերմանիայի կանցլերը չեն ուզում, որ Բելառուսում կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Ուկարինայում` 2014-ին, երբ նախագահի դեմ բազմահազարանոց ցույցերից հետո Կրեմլը զորք էր մտցրել հարևան երկիր և բռնազավթել Ղրիմը: Մակրոնի խոսքով, Լուկաշենկոն հրաժարվել է ԵԱՀԿ-ի միջնորդությամբ բանակցել ընդդիմախոսների հետ, սակայն, Արևմուտքը կշարունակի ջանքերն այս ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր