211652_close_icon
views-count2412 դիտում article-date 12:46 29-08-2020

Կոնգոյում գրոհայինները հարձակվել են ուսումնական հաստատության վրա ու սպանել քննություն հանձնող 5 աշակերտի

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ուսումնական հաստատության վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով 5 աշակերտ է սպանվել, որոնք այդ ժամանակ քննություն էին հանձնում, գրում է [url=https://korrespondent.net/world/4268404-v-konho-boevyky-ubyly-piaterykh-shkolnykov?fbclid=IwAR3eTCSAMc06l6o6sfN7ZJyjwVg6kXOrHE7lWjeVp3_r9etKTvRpMYvj9R4]korrespondent.net[/url]-ը: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Հյուսիսային Կիվու նահանգի Կատանգա գյուղում՝ օգոստոսի 27-ին: Շրջանի կառավարության կրթության նախարար Պրիսկա Կամալայի խոսքով՝ 5 դպրոցական սպանվել է, ուսուցիչն ու մի քանի աշակերտ՝ առևանգվել: Առևանգվածների հստակ թիվը չի նշվում: Նշվում է, որ տարրական դպրոցի սաներն ուսումնական կենտրոնում էին հավաքվել քննություն հանձնելու նպատակով: Գրոհայինները փախուստի են դիմել, երբ գյուղ զինվորականներն են մտել: Իշխանությունները հետաքննություն են սկսել սպանության ու երեխաների առևանգման կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր