211652_close_icon
views-count1278 դիտում article-date 10:10 29-08-2020

2020-ի 1-ին կիսամյակում ՀՀ պետբյուջեի ծախսերը կազմել են 765.6 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 82.6%-ը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովում արդեն մի քանի օր է՝ ընթանում են բյուջետային ծրագրերի աշխատանքային քննարկումներ: Արդեն տեղի են ունեցել առողջապահական, կրթական, դիվանագիտական և պաշտպանության բլոկի քննարկումները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկումները հիմնականում անցել են հանգիստ մթնոլորտում, չնայած դրանք դռնփակ են, և պատգամավորներն ու կառավարության անդամները հնարավորություն ունեն միմյանց հետ ավելի ազատ և անկաշկանդ խոսելու: Ինչպես բյուջետային ծրագրերի և բյուջեի մյուս քննարկումների ժամանակ, այս անգամ ևս կառավարության անդամները ներկայացրել են արված և արվելիք աշխատանքներն ու պատասխանել պատգամավորների հարցերին: Սակայն նկատենք, որ հատկապես մի քանի գերատեսչությունների պարագայում տրված հարցերը սերտ առնչություն են ունեցել այսօր Հայաստանում տիրող իրավիճակին՝ պայմանավորված կորոնավիրուսով և արտակարգ դրությամբ: Բանն այն է, որ այդ իրավիճակն իր ազդեցությունն է թողել բյուջեի և տնտեսության վրա: Օրինակ՝ 2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսվել էր 179 ծրագրերի իրականացում՝ 46 պետական մարմինների պատասխանատվության ներքո: Փաստացի միջոցներ են օգտագործվել նախատեսված ծրագրերից 168-ի շրջանակներում: Ծրագրերի շրջանակներում նախատեսված 877 միջոցառումներից ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարվել են 698-ը կամ 79.6%-ը: 2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 765.6 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 82.6%-ը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր