211652_close_icon
views-count1638 դիտում article-date 22:55 28-08-2020

Ճապոնիայի վարչապետը հրաժարական է տվել

Առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել Ճապոնիայի վարչապետը։ Հաղորդում է [url=https://ru.euronews.com/2020/08/28/japan-abe-announces-retirement]euronews[/url]-ը։ Սինձո Աբեն Ճապոնիայի ամենաերկարակյաց վարչապետն էր․ նա առաջնորդում էր աշխարհի 3-րդ ամենամեծ տնտեսությունն ունեցող երկիրն 8 տարի, ինչը ռեկորդային ժամկետ է Ճապոնիայի համար։ «Ցավում եմ, որ ստիպված եմ հեռանալ, սակայն չեմ ուզում, որ իմ առողջական խնդիրներն ազդեն պետական որոշումների ընդունման վրա»,- ասել է 65-ամյա վարչաետը։ Սինձո Աբեյի մոտ ախտորոշել են խոցային կոլիտ։ Այդ հիվանդության պատճառով նա նախկինում մեկ անգամ հրաժարական էր ներկայացրել 2007 թվականին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր