211652_close_icon
views-count2024 դիտում article-date 21:43 28-08-2020

Ծառայողական խորհրդակցություն ՊԲ-ում. գնդապետ Սերգեյ Առստամյանը նշանակվել է ԱՀ զինվորական կոմիսար

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ խորհրդակցության ժամանակ ի թիվս քննարկված այլ հարցերի, որոնց շրջանակում անդրադարձ է կատարվել համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքներին, բանակի հրամկազմին են ներկայացվել պաշտպանության նախարարի հրամանները, որոնց համաձայն ԱՀ զինվորական կոմիսար, գնդապետ Մխիթար Էդուարդի Ավշառյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից` ԱՀ ՊՆ համակարգում այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ, իսկ ԱՀ զինվորական կոմիսարի պաշտոնում նշանակվել է գնդապետ Սերգեյ Վլադիմիրի Առստամյանը, որը մինչև այդ զբաղեցնում էր ԱՀ ՊՆ, սոցիալական պաշտպանության բաժնի պետի պաշտոնը: Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Ավշառյանին արդյունավետ ծառայության համար և վստահություն հայտնել, որ գնդապետ Առստամյանի ղեկավարությամբ, համակարգը նոր հաջողություններ կարձանագրի առաջիկա տարիներին:

Նմանատիպ նյութեր