211652_close_icon
views-count1550 դիտում article-date 21:28 28-08-2020

Մեծ Բրիտանիայում արքայադուստր Դիանայի արձանը կկանգնեցվի նրա ծննդյան 60-ամյակի առիթով

Մեծ Բրիտանիայի Քենսինգթոնյան պալատից հայտնել են, որ Քեմբրիջի ու Սասեքսի դուքսերի կողմից Ուելսի արքայադուստր Դիանայի համար պատվիրված արձանը կանգնեցվելու է 2021 թվականի հուլիսի 1-ին՝ արքայադստեր ծննդյան 60-ամյակի առիթով, գրում է [url=https://www.bbc.com/news/uk-53947508?fbclid=IwAR177qiHpKUX7bZdJwAsAxHGcQIcDKbVNwKKtb59KeELvdRBQJxq9xzpbY0]BBC[/url]-ն։ Աղբյուրը մանրամասնում է, որ արքայազները արձանը պատրաստելու պատվերը 2017 թվականին են տվել՝ հարգելու իրենց մոր մահվան 20-րդ տարելիցը, ինչպես նաև ճանաչելու նրա դրական գործունեությունը։ Քենսինգթոնյան պալատից մանրամասնել են, որ արձանի տեղադրման աշխատանքները կորոնավիրուսի համավարակի հետևանքով հետաձգվել էին, սակայն խոստացել են, որ մյուս տարում արդեն այն իր տեղում կլինի։ Նշվում է, որ արձանի հեղինակն Իան Ռենք-Բրոադլին է, որը նաև թագուհու՝ բրիտանական մետաղադրաների վրա պատկերված դիմանկարի հեղինական է։ Քենսինգթոնյան պալատի համաձայն՝ արձանի դիզայնի վերաբերյալ այլ մանրամասներ ավելի ուշ հայտնի կլինեն։ Նշվում է, որ երկուշաբթի Փարիզում ողբերգական ավտովթարի հետևանքով արքայադուստր Դիանայի մահվան 23 տարին կլրանա։

Նմանատիպ նյութեր