211652_close_icon
views-count1567 դիտում article-date 17:08 28-08-2020

Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը

Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը: Դրա շուրջ պայմանավորվել են երկու երկրների նախագահները: Այդ մասինԲելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է օգոստոսի 28-ին «Սավուշկա-Օրշա» ՍՊԸ-ի աշխատողների հետ հաղորդակցության ժամանակ, հաղորդել է [url=https://www.belta.by/president/view/belarus-pervoj-poluchit-rossijskuju-vaktsinu-ot-koronavirusa-404568-2020/]belta․by[/url]-ին: «Մենք պայմանավորվել ենք Պուտինի հետ: Վլադիմիր Վլադիմիրովիչն ինքն է մեզ առաջարկել այդ տարբերակը: Նրանք արդեն անցել են երկու փուլերը: Գամալեայի անվան (համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական) ինստիտուտն է արտադրել այդ պատվաստանյութը: Ես նրան (Ռուսաստանի նախագահին) ինչու եմ հավատում. նա իր ընտանիքի վրա է փորձարկել այդ պատվաստանյութը: Նրանք շատ լուրջ փուլեր են անցել: Բազմաթիվ հայտնի օլիգարխներ ստացել են այդ պատվաստումը»,-ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ արդեն բազմաթիվ երկրներ Ռուսաստանի հետ պատվաստանյութի գնման պարտավորագրեր են կնքել, երբ փորձարկումների երրորդ փուլից հետո սկսվի դրա զանգվածային արտադրությունը: «Նախագահ Պուտինն ինձ խոստացել է, որ առաջինը լինելու է Բելառուսը, եթե այդ ցանկությունն ունենա մեր ղեկավարությունը,-հայտարարել է Բելառուսի ղեկավարը:-Ուստի անհանգստանալ պետք չէ: Մենք, իհարկե, ոչ միայն ռուսաստանյան պատվաստանյութն ենք փորձելու: Կփորձենք նաև մյուսները: Բայց հարկավոր է գնահատել, որ ռուսաստանցիները, չինացիները և ամերիկացիները ընթանում են պատվաստանյութերի ստեղծման ու արտադրության առջևում»: Ընդհանուր առմամբ պետության ղեկավարը համոզված է, որ Ռուսաստանը լավ պատվաստանյութ է արտադրել:

Նմանատիպ նյութեր