211652_close_icon
views-count12900 դիտում article-date 14:31 28-08-2020

Վանաձորում հերթական մետաղական խանութն են տեղադրել մայթի վրա. բնակիչները սպառնում են դիմել ծայրահեղ քայլերի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ 46 հասցեի շենքի դիմաց նախօրեին ինչ-որ մարդիկ մետաղե կարկաս են տեղադրել, կողքին էլ՝ նոր կանգառ կառուցել: Այս ամենն առաջացրել է շենքի բնակիչների դժգոհությունը, ովքեր պնդում են, որ ինչ-որ մարդկանց բիզնեսն առաջ տանելու համար Վանաձորի քաղաքապետարանը ոչ հաշվի է առել տեխնիկական անվտանգության նորմերը, ոչ պահանջվող չափորոշիչներն է պահպանել, ոչ էլ շենքի բնակիչների կարծիքն է լսել, համաձայնությունը ստացել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Էկել, արդեն տուն են մտել, մարդկանց լույսը փակում են։ Մի՞թե իրավունք ունեն, գան ու մայթը փակեն, պետք է 6 մետր հեռավորության վրա լինի, բայց 6 մետրն էլ չեն պահել, ոչ մեկի հետ շենքից չեն խոսել։ Ես 1-ին հարկի ապրողն եմ, բերել են, անունով կանգառ են դրել, բայց կանգառի անվան տակ խանութ են դրել: Կանգառը մի քանի մետր հեռու էր, այստեղ կանգառ չի եղել ու չի լինելու»,-ասաց շենքի 1-ին հարկի բնակիչը: Բնակիչների պահանջը մեկն է՝ ապամոնտաժել տեղադրված կանգառի մետաղական կարկասն ու խանութը։ «Քաղաքապետարանից ոչ եկան, ոչ մեր կարծիքը հարցրեցին, գիշերով եկան, փոսերը քանդեցին ու անօրինական տաղավար դրեցին, իմ տան լույսը փակել են»,-ասացին բնակիչները՝ նշելով, որ եթե չապամոնտաժեն, ապա իրենք կդիմեն կտրուկ քայլերի, ընդհուպ մինչեւ ճանապարհներ կփակեն: Բնակիչների ահազանգով տարածք էին եկել նաեւ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանիներ Վահե Կռոյանն ու Կարինե Ղուկասյանը, ովքեր հայտնել են, որ պատրաստ են կանգնել բնակիչների կողքին: Բնակիչների դժգոհության մասին տեղեկացվել է նաեւ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ով հայտնել է, որ քաղաքում մետաղե տաղավարների տեղադրման ապօրինի գործելաոճը Վանաձորի քաղաքապետարանի կողմից շարունակվում է: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր