211652_close_icon
views-count16476 դիտում article-date 13:29 28-08-2020

Մեծ հանրահավաք ենք կազմակերպելու. Գագիկ Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ հանդիպումների շարք ենք սկսում կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ տեղադրել տեսանյութ, որտեղ հանդիպում է ունենում կուսակցության Կոտայքի մարզի ակտիվի հետ։ Նա դիմելով ներկաներին, ասաց. «Ես հանձնարարել էի կարճ ժամանակահատվածում հանդիպեք ժողովրդի հետ, լսեք նրանց հուզող հարցերը: Ես պատրաստ եմ այդ հարցերին պատասխանելու, լիարժեք այն, ինչ մեր ծրագրում է: Սեպտեմբերին ԱԺ առաջին նիստն է լինելու, որ այդ խնդիրները մենք բարձրաձայնելու ենք: Այսօր խնդիր չկա, որ լուծում չունենա, միայն հարկավոր տիրապետել խնդիրներին եւ դրանց լուծումները տալ՝ ըստ մեր պետության հնարավորությունների: Ես ամպագոռգոռ բաներ չեմ ասում, այլ որ մեր ասածն ու արածը օգտակար լինի, ժողովրդին ծառայի եւ ըստ ոլորտների իրենք զգան իրենց կյանքում: Այսօրվանից սկսում եմ հանդիպումները հանրապետությունով մեկ ԲՀԿ-ի պատասխանատուների հետ»,-ասաց Ծառուկյանը: Նա նշեց, որ քանի որ արտակարգ դրության պյմաններում շատերը չեն աշխատում եւ չեն կարողանում ուսանողների վարձը վճարել, պետությունը պետք է քայլ կատարի, սուբսիդավորի. «300 մլրդ դրամ, որ նախատեսված է բյուջեում կապիտալ շինարարության համար, մինչեւ այսօր այդ գումարից 12 մլրդն է ծախսվել: Թող այս տարի այդ կապիտալ միջոցները չծախսվեն, բայց այդ գումարները իր ժողովրդի, ուսանողի, ծառայողի թոշակառուի, մշակույթի ներկայացուցիչներին պետք է տրամադրվի: մենք պետք է մեր ուսանողներին տեր կանգնենք, կողքը կանգնենք, չկոտրվեն, մնան իրենց երկրում եւ իրենց հնարավորությունն օգտագործեն ի օգուտ իրենց երկրի ու ժողովրդի»: Ծառուկյանը նշեց, որ իրենց երիտասարդական կառույցի հարցումները պարզել են, որ հասարակության 90 տոկոսը դեմ է կրթական փոփոխություններին. «Մենք հայ քրիստոնյա ազգ ենք, դա մեր մեծությունն է: Ժողովրդի 90-95 տոկոսի համար այդ ծրագիրն անընդունելի է: Մենք ստորագրություն էլ ենք հավաքելու, մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու: Ով չի ուզում, որ եկեղեցու դասընթացները հանվեն, սեռական դասընթացներ անցկացվեն, հայ գրականությունը հանվի, հայոց պատմությունը հանվի, մենք դա չենք կարող թույլ տալ: Ինչքան դեպքեր եմ լսել, որ մարդիկ դրսից իրենց գործը թողնում գալիս են, որ իրենց երեխան Հայաստանում դաստիարակություն ստանա մեր դիրքով, ադաթով, ավանդույթով: Մենք դա պահպանելու ենք, թող մտածեն՝ մենք հետամնաց ենք: Հայաստանը դրան չի գնա, ժողովուրդը դա թույլ չի տա»: ԲՀԿ առաջնորդը խոստացավ բարձրացնել նաեւ բուհերի ընդունելության քննություններին բարձր գնահատականներ ստացած եւ դուրս մնացած ուսանողների հարցը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր