18890 դիտում
10:13 28-08-2020
Գողություն՝ Երևանում. թալանել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 26-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևանի բնակիչ՝ 39-ամյա Էդիկ Սարիբեկյանի հաղորդման փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ օգոստոսի 26-ին, ժամը 04։00-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Րաֆֆու փողոցի 57 հասցեում գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանը և այնտեղից կատարել գողություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Սարիբեկյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված կրթահամալիրի փոխտնօրենն է, և այնտեղից գողացել են 2 հատ նոութբուք, 1 հատ ֆոտոխցիկ, 2 հատ տեսախցիկ և 1 հատ ձայնագրիչ։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Համբարձումյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)