211652_close_icon
views-count1676 դիտում article-date 22:53 27-08-2020

Մինսկում ընդդիմության կողմնակիցների կրկին ցույց են կազմակերպել

Բելառուսի ընդդիմության կողմնակիցները երթ են կազմակերպել Միսնկի կենտրոնում: Ինչպես փոխանցում է [url=https://www.svaboda.org/a/30805971.html]«Ազատությունը»[/url], նրանք հավաքվել են Ազատության հրապարակում, որտեղ գտնվում է քրիստոնեական եկեղեցին և կաթոլիկ տաճարը: Ցուցարարներն այդտեղ են հավաքվել՝ ի նշան բողոքի, որ նախօրեին ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինները նրանց փակել էին Անկախության հրապարակի «Կարմիր կաթոլիկ տաճարում»: Հաղորդվում է, որ ՆԳՆ աշխատակիցները շուրջ 20 լրագրողի են ձերբակալել և նրանց ոստիկանական բաժանմունք տեղափոխել՝ ինքնությունը պարզելու համար: Դրանից հետո ոստիկանությունը սկսել է հեռանալու կոչ անել Ազատության հրապարակում հավաքվածներին, սակայն վերջիններս ուղևորվել են դեպի Անկախության պողոտա: Ցուցարարների շարասյունը, որը բաղկացած է մի քանի հարյուր մարդուց, շարժվում է դեպի, այսպես կոչված, «Կարմիր տաճարը»: Ոստիկանական ջոկատները երթին չեն խանգարում, սակայն տեսագրում են ակցիայի մասնակիցներին: Հիշեցնենք, որ ըննդիմության ցույցին զուգահեռ բելառուսական մայրաքաղաքում ընթանում է նաև նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմնակիցների հանրահավաքը՝ «Կանայք՝ հանուն միասնության և խաղաղության» խորագրով: Հիշեցնենք նաև, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահի ընտրություններից հետո ամեն օր բողոքի ցույցեր են տեղի ունենում: Ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները չեն ընդունում ընտրությունների արդյունքները և պահանջում նոր-արտահերթ ընտրություններ։

Նմանատիպ նյութեր