211652_close_icon
views-count1956 դիտում article-date 21:45 27-08-2020

ՇՎՏՄ-ն կասեցումներ է իրականացրել Կոտայքի մարզում, ստուգայց՝ մայրաքաղաքում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը օգոստոսի 27-ին, կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում: Տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։ Դիտարկված շինանյութի խանութներից մեկում բացակայել է ջերմաչափման գրանցամատյանը, թերի է կատարվել ախտահանման գործընթացը, ինչի առթիվ կազմվել է արձանագրություն: «Բենզինի ու գազի լցակայաններում էական խախտումներ չեն հայտնաբերվել: Տեսչական մարմնի աշխատակիցները ցուցումներ են տվել տնտեսավարողներին՝ գործունեության տարածքում գտնվող վճարման տերմինալների հարևանությամբ փակ աղբամաններ և ախտահանիչներ տեղադրելու հետ կապված: ՇՎՏՄ-ն նաև կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում: Նախկինում դիտարկված խախտումների հիման վրա 24 ժամով կասեցվել է շինանյութի ու բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող մի քանի տնտեսավարողների գործունեություն: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր