211652_close_icon
views-count1586 դիտում article-date 20:39 27-08-2020

Եվրոպան նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ մտնում է «բարդ փուլ»․ ԱՀԿ

Եվրոպան նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ մտնում է «բարդ փուլ», ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն, փոխանցում է [url=https://www.bbc.com/news/live/world-53928841]BBC[/url]-ն: Մինչ այժմ դասարանները մեծ դեր չեն խաղացել կորոնավիրուսի տարածման գործում, բայց ավելի շատ են տվյալներն այն մասին, թե ինչպես են երիտասարդները հավաքների ժամանակ մեծ թվով մարդկանց վարակում: «Երիտասարդները միշտ չէ, որ մահանում են դրանից, բայց սա երկար պոչով պտտահողմ է»,- բացատրել է Կլյուգեն: «Որոշ փուլում, հատկապես ձմռան սկզբին, երիտասարդները ավելի սերտ կշփվեն տարեց բնակչության հետ»,- հավելել է նա: «Մենք գիտենք, որ չենք կարող բացել հասարակությունը, եթե առաջին հերթին չբացենք դպրոցները: Այնպես որ, այստեղ հիմնական խնդիրն այն է, որ դա շատ բանով կախված է համայնքում (կորոնավիրուսի) փոխանցման հետ: Հիմնական միջոցները պետք է կիրառվեն ամենուր»,- ընդգծել է Կլյուգեն:

Նմանատիպ նյութեր