211652_close_icon
views-count1525 դիտում article-date 19:59 27-08-2020

Եթե Միխեիլ Սաակաշվիլին գա Վրաստան, հենց սահմանին նրան սպասվում է ձերբակալություն․ Թեա Ցուլուկիանի

Վրաստանի իշխանություններն ուրախ են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ հայրենիք վերադառնալու որոշման համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին: Գրում է [url=https://ria.ru/20200827/saakashvili-1576386529.html]ria.ru[/url]-ն։ «Իհարկե, մենք ողջունում ենք, եթե Միխեիլ Սաակաշվիլին իր մեջ ուժ գտնի և գա Վրաստան, հենց սահմանին նրան սպասվում է ձերբակալություն և, իհարկե, վրացական բանտ, քանի որ նա գտնվում է հետախուզման մեջ, և նրա գործով մի շարք մեղադրական դատավճիռներ են կայացվել»,- ասել է վրաց նախարարը տեղի հեռուստատեսությամբ: Սաակաշվիլին, որը զբաղեցնում է Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը, այսօր ավելի վաղ հայտարարել էր Վրաստան վերադառնալու մտադրության մասին: Նա բազմիցս մեկնաբանել է գալիք խորհրդարանական ընտրությունները և հայտարարություններ արել երկրի գործող ղեկավարության անօրինականության մասին: Այդ հայտարարությունների պատճառով Վրաստանը հետ է կանչել իր դեսպանին Կիևից: Թբիլիսին նման արտահայտությունները համարել է միջամտություն երկրի ներքին գործերին: Սաակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թվականին, երբ նրա դեմ մի քանի քրեական գործեր էին հարուցվել, որոնցից մի քանիսով վերջինս հեռակա կարգով ազատազրկման է դատապարտվել:

Նմանատիպ նյութեր