211652_close_icon
views-count1606 դիտում article-date 18:27 27-08-2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է խստորեն պահպանել որսի կանոնները

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ որսաշրջանի ընթացքում որսի կանոնների խախտումները կանխելու նապատակով ամենօրյա վերահսկողություն է իրականացնելու հանրապետության բոլոր որսահանդակներում։ Տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել կենդանական աշխարհը։ Համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի օգոստոսի 25-ի «Որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» թիվ 296-Ն հրամանի՝ Հայաստանում բացվել է 2020-2021 թվականների սիրողական որսաշրջանը։

Նմանատիպ նյութեր