211652_close_icon
views-count1958 դիտում article-date 15:46 27-08-2020

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումների համար. Մխիթարյանը բացակայում է

Հայտնի է Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հայտացուցակը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումների համար: Հենրիխ Մխիթարյանը տեղեկացրել է, որ առաջիկա խաղերին մասնակցելու համար չի կարող միանալ հավաքականին, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը: Փոխարենը հավաքական է հրավիրվել 7 նորեկ, այդ թվում՝ Վահան Բիչախչյանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ազգային հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին: [b] Դարպասապահներ[/b] Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) Անատոլի Այվազով – «Ուրարտու» Արսեն Բեգլարյան – «Ուրարտու» [b] Պաշտպաններ[/b] Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան) Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան) Վարազդատ Հարոյան – «Ուրալ» (Ռուսաստան) Անդրե Չալըշըր – «Գյոտեբորգ» (Շվեդիա) Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ» Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան» Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ» [b]Կիսապաշտպաններ[/b] Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա) Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան) Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան) Գեղամ Ղադիմյան – «Նեման» (Բելառուս) Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան) Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա) Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ» Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան» Արթուր Գրիգորյան – «Փյունիկ» Սոլոմոն Ուդո – «Արարատ» [b]Հարձակվողներ[/b] Ալեքսանդր Կարապետյան – «Տամբով» (Ռուսաստան) Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա) Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 5-ին Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով: Իսկ 3 օր անց Հայաստանի հավաքականը կընդունի Էստոնիայի ընտրանուն:

Նմանատիպ նյութեր