211652_close_icon
views-count708 դիտում article-date 11:48 27-08-2020

Նոր փոփոխություն. Հանրային խորհրդի քարտուղարությունը վարչապետի աշխատակազմի գրասենյակի կարգավիճակ կստանա

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 27-ի նիստում հավանություն տվեց «Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխությանը, որով սահմանվում է, որ Հանրային խորհրդի գործունեությունն ապահովում է նրա քարտուղարությունը, որը վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Սահմանադրության 161-րդ հոդվածի համաձայն՝ Հանրային խորհուրդը Կառավարության խորհրդակցական մարմին է, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով: «Հանրային խորհրդի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրային խորհրդի գործունեությունն ապահովում է նրա քարտուղարությունը (այսուհետ` Քարտուղարություն), որը վարչապետի աշխատակազմի գրասենյակ է: Սակայն, 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի համատեքստի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածի ուսումնասիրության, ինչպես նաև Քարտուղարության գործառույթների համադրման արդյունքում հանգում ենք այն եզրակացության, որ Քարտուղարությունը գրասենյակի կարգավիճակ չունի, չի իրականացնում Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված գործառույթները։ Միաժամանակ, հարկ է նշել, որ Քարտուղարությունը կողմից իրականացվող գործառույթները առավելապես համապատասխանում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանն առնչվող գործառույթներին և իրավասություններին: Մասնավորապես, իրականացնել տվյալ պետական մարմնի նպատակներից, խնդիրներից, իրավասությունը սահմանող իրավական ակտերից բխող, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունն ապահովող գործառույթներ: Նախագծի ընդունման արդյունքում Քարտուղարությունը կստանձնի վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակից բխող լիազորություններ, ինչպես նաև կհամապատասխանեցվեն իրականացվելիք գործառույթները Սահմանադրությամբ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքով ամրագրված դրույթներին:

Նմանատիպ նյութեր