211652_close_icon
views-count12826 դիտում article-date 10:05 27-08-2020

Հյուրընկալ քաղաքի սպասված ու սիրված հյուրերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արթիկ քաղաքի հյուրընկալ դռները միշտ բաց են տուֆակերտ քաղաք բոլոր այցելուների համար: Այս օրը ևս բացառություն չէր, և մեր քաղաք էին այցելել բոլորիս կողմից շատ սիրված դերասանուհի, հաղորդավարուհի և ուղղակի գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը և երգիչ, երգահան ու շոումեն Արամ MP3-ին: Արթիկի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Բորիս Ավագյանի, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանի և մի խումբ այլ աշխատակիցների ուղղեկցությամբ մեր հյուրերն այցելեցին նախ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Արթիկում գործող երեխաների ցերեկային խնամքի և ընտանիքների աջակցության կենտրոն, որտեղ ջերմ և մտերմիկ միջավայրում մեր հյուրերը ծանոթացան, զրուցեցին և լուսանկարվեցին իրենց այցից ուրախացած և անակնկալի եկած երեխաների հետ: Մեծ դժվարությամբ երեխաներին հրաժեշտ տալուց հետո Նազենին և Արամը շրջեցին նաև օրեր առաջ հիմնանորոգված և ասֆալտապատված Շինարարների փողոցում, որն, ի դեպ, 30 տարի առաջ էր վերջին անգամ ասֆալտապատվել: Այնուհետև հյուրերն այցելեցին Հառիճի վանական համալիր, որտեղ Հայր Նարեկ Ավագյանի ուղեկցությամբ ծանոթացան հոյակերտ եկեղեցու պատմությանը և հիացան առանձնահատուկ ճարտարապետությամբ և վեհաշուք գեղեցկությամբ, ունկնդրեցին նաև պատարագ, զմայլվեցին նաև Հառիճի անձեռակերտ և հոգեհմա բնությամբ: Տպավորվելով մեր քաղաքի հյուրընկալությամբ, տեսարժան վայրերով և ինքնատիպ ճարտարապետությամբ՝ Նազենին և Արամը հեռացան անմոռանալի հիշողություններով և վերադառնալու ակնկալիքով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր