1777 դիտում
20:53 26-08-2020
Հայաստանում անց է կացվել «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի «Պրոֆեսիոնալ» փուլի երկրորդ օրը
«Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում անց է կացվել «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Պրոֆեսիոնալ» փուլի երկրորդ օրը։
Այս մասին հայտնում են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։
«Պրոֆեսիոնալ» ռազմամարզական փուլի երկրորդ օրը՝ զինծառայողները հանձնել են ռազմաբժշկական պատրաստության նորմատիվներ: Ռազմաբժշկական պատրաստության անցկացման ընթացքում զինծառայողները զենքով և հանդերձանքով մրցել են ռազմի դաշտից պայմանականորեն վիրավորված զինծառայողի տարհանման և նրան առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար: Թիմային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրել է Բելառուսի թիմը, երկրորդ տեղում Ռուսաստանի թիմն է եղել, երրորդում՝ Հայաստանի:
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում «Պրոֆեսիոնալ» փուլի մասնակիցների համար նախատեսված փորձարկումները կավարտվեն օգոստոսի 27-ին՝ տեղանքում կողմնորոշմամբ:
Միջազգային մրցույթն անց է կացվում ամեն տարի 2009 թվականից ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության ծրագրերին համապատասխան։ 2018 թվականից սկսած՝ միջոցառումն ընդգրկված է Բանակային միջազգային խաղերի մրցումների ցանկում, ինչն էլ թույլ է տվել ընդլայնել մասնակիցների աշխարհագրական ընդգրկումը։ Արդեն 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է նաև Հունաստանը։
«Խաղաղության մարտիկ» զինծառայողների մասնագիտական վարպետության մրցույթին մասնակցում են թիմեր Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ռուսաստանի հանրապետություններից: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 4 զինծառայողից, այդ թվում՝ մեկ կին։
Մրցույթն անց է կացվում բոլոր սանիտարական-հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, որոնք բացառում են ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը:
Օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը կայանալիք միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում անցկացվող մրցումներին մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնել ՀՀ ԶՈւ հավաքական թիմերը։ Խաղերն անց են կացվելու Կոստրոմայում, Սարատովում, Պենզայում և Բրեստում։
Նմանատիպ նյութեր
13282 դիտում
23:10 21-08-2021
Ռուսաստանի ԶՈՒ թիմը Հայաստանում սկսում է «Խաղաղության մարտիկ» մրցույթի միջազգային փուլի մրցումները
2829 դիտում
13:59 07-08-2019
Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամարզական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի եզրափակիչ մրցափուլը
2725 դիտում
18:00 27-08-2020
Ռուսական թիմը հաղթել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Պրոֆեսիոնալ» փուլում. Հայաստանը 2-րդ տեղում է
Այս բաժնից
922 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am
571 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է