3786 դիտում
16:43 26-08-2020
Գորշ արջի քոթոթի սպանության վերաբերյալ գրություն կուղարկվի ոստիկանություն․ ՇՄ խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրատապ հանձնարարականով Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջի ձագի սպանության վերաբերյալ համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Այս մասին Ֆեյսբուքի էջում [url=https://www.facebook.com/Davit.Vahagni.Grigoryan/posts/3351413081562107]գրել է[/url] ՇՄ նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:
«ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջի ձագի սպանության վերաբերյալ տեսանյութ։ Համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին` դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։ Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակը։ Առավել քան առաջնային է կարմիրգրքյան տեսակների պահպանությունն ու պաշտպանությունը, քանի որ դա բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից»,- նշել է Գրիգորյանը:
Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով` տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։
Գրիգորյանը գրել է, որ շնորհակալություն են հայտնում պարոն Խաչատրյանին ահազանգելու համար և ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում են նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4344 դիտում
14:19 15-02-2022
Կապանի անտառում տեսախցիկները գորշ արջ են ֆիքսել իր քոթոթի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2968 դիտում
14:24 08-02-2021
Ահազանգ՝ հյուրանոցային համալիրի տարածքում կարմիրգրքյան գորշ արջի՝ անազատության մեջ պահման վերաբերյալ
17469 դիտում
12:59 28-11-2016
Խոսրովի անտառ-արգելոցի հսկա գորշ արջի պարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
937 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
862 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին