211652_close_icon
views-count10444 դիտում article-date 16:01 26-08-2020

Մոլորված սպա Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ Ադրբեջանում 5 հոդվածով քրգործ է հարուցվել. բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են. ՊՆ խոսնակ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով, [url=https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3176153472420791]Ֆեյսբուքի էջում տեղեկացնում է[/url] ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։ ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ»,- գրել է նա։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/24/1162909/]Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր,[/url] որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր